Huawei-ի սարքերը կարող են զրկվել Google-ի ծառայություններից: Intel, Qualcomm և Broadcom-ը նույնպես միացել են պայքարին

Ամսաթիվ

ԱՄՆ կառավարությունը շուտվանից ընկած է չինական Huawei ընկերության հետևից (կասկածում է լրտեսության մեջ), իսկ օրեր առաջ այս հակամարտությունն ավելի սրվեց: Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի հրամանագիր ստորագրեց, որը պարտավորեցնում է պաշտպանել ինֆորմացիոն տեխնոլոգիաներն արտաքին սպառնալիքներից և լրտեսությունից: Այս հրամանագրից հետո ԱՄՆ-ի սև ցուցակում հայտնվեցին մոտ 70 ընկերություններ, որոնց մեջ է նաև Huawei-ը: 


Huawei-ին արգելվել է առանց հատուկ թույլտվության գնել կոմպոնենտներ և ծրագրեր ամերիկյան ընկերություններից, ինչպես նաև իր ապրանքները վաճառել ԱՄՆ-ի տարածքում: Նշվում է նաև, որ այս պայքարին են միացել ԱՄՆ-ի չիպ արտադրող Intel, Qualcomm և Broadcom ընկերությունները: Google-ը նույնպես որոշել է արգելել Huawei-ին, որպեսզի իր սարքերում օգտագործի Google-ի ծառայությունները: Բնականաբար Google-ը չի կարող Huawei-ին ստիպել հրաժարվել ազատ լիցենզիայով տարածվող Անդրոիդից, սակայն Google-ի ծառայությունները մեծ դեր ունեն Անդրոիդում և առանց դրանց (Google Play, Gmail, Search, YouTube և այլն) այս համակարգը դառնում է թերի: Չի բացառվում նաև, որ Microsoft-ը ևս կմիանա այս պայքարին և կարգելի Huawei-ին իր նոթբուքներում տեղադրել Windows 10 օպերացիոն համակարգը:


Նշեմ նաև, որ այս արգելքները չեն վերաբերվում մինչ այս թողարկված սարքերին և դրանցում շարունակելու են առանց խնդիրների աշխատել Google-ի ծառայությունները: Արգելքը վերաբերում է Huawei հետագա նոր սարքերին, իսկ հին սարքերը կարող են զրկվել հետագա կարևոր թարմացումներից:


Հուսանք, որ Huawei-ին կհաջողվի համաձայնության գալ թվարկված խոշոր ընկերությունների հետ և արդյունքում չեն տուժի սովորական օգտատերերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն