КиноПоиск-ում ավելացել է ֆիլմի ընթացքում դերասաններին իդենտիֆիկացնող գործառույթ


Ռուսական «КиноПоиск» ծառայությունը թողարկել է ֆիլմերում դերասաններին իդենտիֆիկացնելու գործառույթ, որի հիմքում ընկած է «Яндекс»-ի և «КиноПоиск»-ի մեքենայական ուսուցմամբ աշխատող DeepDive ալգորիթմը:

Այս նոր գործառույթը որ միայն ցուցադրում է տվյալ պահին էկրանին հայտնվող դերասանների անունները, այլև ցուցադրում է ֆիլմում տվյալ «հերոսի» մասին ինֆորմացիա: Տվյալ պահին այս ծառայությունը հասանելի է ավելի քան 150 ֆիլմերում և սերիալներում, որոնք հնարավոր է դիտել «КиноПоиска»-ում բաժանորդագրվելով:

Դերասաններին իդենտիֆիկացնելու գործառույթը տվյալ պահին աշխատում է Samsung և LG սմարթ հեռուստացույցների «КиноПоиск» հավելվածներում, իսկ մոտակա ժամանակներում այն հասանելի կլինի նաև վեբ տարբերակում: