Ubisoft-ը անվճար է դարձրել Assassin’s Creed Unity խաղը


Մինչև ս.թ. ապրիլի 25-ին համակարգիչների օգտատերերը կարող են անվճար ներբեռնել Assassin’s Creed Unity խաղը Uplay խանութից: Այս ակցիան կապված է վերջերս հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարի հետ:
Հիշեցնեմ, որ Assassin’s Creed Unity խաղում մանրամասն դետալներով առկա է վերոնշյալ տաճարի եռաչափ մոդելը: Խաղի մոդելավորողները դրա վրա աշխատել են մոտ 2 տարի: