Չինական օնլայն հարթակներում հայտնվել է Apple AirPods 2-ի պատճեն, որը դժվար է տարբերել օրիգինալից


Չինական օնլայն խանութներում հաճախ կարելի է հանդիպել Apple-ի ականջակալների պատճեները, որոնք հիմնականում անորակ են լինում ու չափսերով զգալի տարբերվում են օրիգինալից: Սակայն LK-TE9 սերիական համարով նոր ականջակալները չափսերով շատ նման են օրիգինալին և հետաքրքիրն այն է, որ iPhone-ը դրանք ճանաչում է որպես օրիգինալ և էկրանին ցուցադրում է կապ հաստատելու «ֆիրմային» պատուհանը:
Ինչպես վերջերս ներկայացված AirPods 2-ը, այնպես էլ այս ականջակալները հնարավոր է լիցքավորել անլար տեխնոլոգիայով: LK-TE9 ականջակալներում կիրառված է սեփական ժեստերի համակարգը (օրինակ ձայնը բարձրացնելու համար հարկավոր է «թակել» ձախ ականջակալը): Վերջում ավելացնեմ, որ այս ականջակալների գները սկսվում են 35 դոլարից, ինչը մոտ 5 անգամ էժան է AirPods 2-ից: