Viber-ում նույնպես հայտնվել է «մուգ ռեժիմ»


Viber-ի Անդրոիդ հավելվածում ավելացել է «Dark Mode» միացնելու կարգավորում, որը ծրագրի ինտերֆեյսը դարձնում է սև: Այս ռեժիմն ավելի քիչ էներգիա է օգտագործում և մթության մեջ խնայում է օգտատիրոջ աչքերը: iOS տարբերակում «Dark Mode»-ը կհայտնվի հաջորդ թարմացման ժամանակ: Հիշեցնեմ, որ Messenger-ում նմանատիպ ռեժիմ հայտնվել էր մի քանի օր առաջ: Այն ակտիցացնելու մասին կարդացեք այս գրառումը: