Ինչպես ակտիվացնել Messenger-ի թաքնված «սև ռեժիմը»


Facebook-ը Messenger-ում ավելացրել է «սև ռեժիմ», որը միացնելու դեպքում Messenger-ը ինտերֆեյսը դառնում է սև գույնի: Այս ռեժիմն առայժմ գտնվում է փորձարկման փուլում ու թաքնված է օգտատերերի համար: Սակայն համացանցի օգտատերերը գտել են մի հնարք, որի միջոցով հնարավոր է ակտիվացնել այս ռեժիմը:

Անհրաժեշտ է ընդամենը բացել Messenger-ը և ընկերներից որևէ մեկին ուղարկել լուսնի էմոջին 🌙: Այնուհետև պետք է սեղմել ուղարկված լուսնի վրա: Այս քայլերից հետո Messenger-ի վերևի հատվածում կհայտնվի «սև ռեժիմն» ակտիվացնելու մասին ծանուցում: Հետագայում «սև ռեժիմը» հնարավոր կլինի անջատել կամ միացնել Messenger-ի կարգավորումներում: