Instagram-ում հնարավոր կլինի ապրանքներ գնել


Instagram-ում շուտով հասանելի կլինի «Chekout» գործառույթը, որի միջոցով օգտատերերը կարող են օնլայն գնումներ կատարել միանգամից Instagram-ի հավելվածի մեջ: Այս ծառայությունով կատարված գնումների դիմաց Instagram-ը տոկոսներ է ստանալու խանութներից: «Chekout» գործառույթի փակ փորձարկմանը մասնակցել են Nike, Adidas, Dior, H&M, Prada, Zara և այլ հայտնի ընկերությունները: Անմիջապես Instagram-ում գնումներ կատարելու համար օգտատերերը պետք է լրացնեն իրենց քարտի տվյալները և առաքման հասցեն:

Նշեմ, որ նախկինում Instagram-ում տեղադրված ապրանքները գնելու համար բացվում էր վաճառողի կայքը, ինչը որոշակի անհարմարություններ էր ստեղծում: