Google-ը ներկայացրեց խաղերի սթրիմինգի Stadia ծառայությունը


Սթրիմինգի իմաստն այն է, որ խաղերը հարկավոր չի ներբեռնել և բացել օգտատիրոջ սարքի վրա: Դրանք աշխատեցվում են Google-ի հզոր համակարգիչների վրա, իսկ պատկերը ցուցադրվում է օգտատիրոջ սարքի վրա:

Google-ը մտադիր է այս ծառայությունը առաջխաղացնել YouTube-ի և խաղերի բլոգգերների միջոցով: Օրինակ YouTube-ում տեղադրված սթրիմի տակ կհայտնի կոճակ, որի վրա սեղմելով միանգամից կբացվի խաղը:
Այս ծառայության հետ մեկտեղ Google-ը ներկայացրեց նաև նոր խաղային ջոյսթիք, որն արտաքնապես նման է Playstation-ի ու XBox-ի ջոյսթիքների խառնուրդին: Այս ջոյսթիքն աշխատում է Wi Fi կապով:

Նշեմ, որ Stadia ծառայությունը նորույթ չի և շուկայում ունի մի քանի հզոր մրցակիցներ: Նմանատիպ ծառայություն ունեն Sony-ն և NVIDIA-ն, իսկ Amazon-ն ու Microsoft-ը շուտով նույնպես կթողարկեն խաղերի սթրիմինգի իրենց ծառայությունները: