Համացանցում հայտնվել են Galaxy S10-ի էկրանի նկարներ, որոնք ընդգծում կամ թաքցնում են տեսախցիկները


reddit կայքի S10wallpapers կանալում օգտատերերը սկսել են տեղադրել հետաքրքիր էկրանի նկարներ, որոնք նախատեսված են վերջերս ներկայացված Galaxy S10 սմարթֆոնների համար:

Հիշեցնեմ, որ Galaxy S10 և S10e սմարթֆոնների առջևի տեսախցիկը տեղադրված է էկրանի վերևի աջ անկյունում գտնվող կլորակի մեջ, իսկ ահա Galaxy S10+ սմարթֆոնների դեպքում երկու տեսախցիկները տեղադրված են օվալաձև շրջանակի մեջ:

reddit-ում տեղադրված էկրանի նկարները ավելի են ընդգծում տեսախցիկների անցքերը, իսկ որոշ նկարներ նաև ինչ-որ կերպ թաքցնում են այդ անցքերը:
