Firefox Send նոր ծառայության միջոցով կարող եք մինչև 2.5ԳԲ ծավալով ֆայլեր ուղարկել


Mozilla ընկերությունը բոլոր օգտատերերի համար հասանելի է դարձրել նախկինում փակ փորփարկման փուլում գտնվող Firefox Send ծառայությունը, որը նախատեսված է ֆայլերի փոխանակման համար: Այս ծառայությունը թույլատրում է շատ արագ ուղարկել մինչև 1ԳԲ ծավակ ունեցող ֆայլեր: Սակայն, եթե անվճար գրանցվեք և մուտք գործեք Mozilla-ի պրոֆիլ, ապա այս սահմանափակումը կդառնա 2.5ԳԲ:

Ժամանակակից էլեկտրոնային փոստերը հիմնականում չեն թույլատրում մեծ ծավալով ֆայլեր ուղարկել և առաջարկում են ֆայլերը տեղադրել ամպային սերվերների վրա (օրինակ Google Drive): Սակայն մեծ ծավալով ֆայլերի արագ փոխանակման համար հիմնականում ամպային ծառայություններից այդքան էլ նպատակահարմար չի օգտվել: Firefox Send-ը երաշխավորում է, որ ուղարկվող ֆայլերը կոդավորվում են և հուսալի պաշտպանվում են:
Firefox Send-ով ֆայլ ուղարկելու համար պետք է ընդամենը բացել այս կայքը և նշել ուղարկվող ֆայլը: Օգտատերերը կարող են նաև ընտրել, թե քանի անգամ կարող է այդ ֆայլը ներբեռնվել կամ քանի օր է այդ ֆայլի հղումը հասանելի լինելու: Նշեմ նաև, որ պարտադիր չի, որպեսզի ֆայլ ուղարկող և ստացող օգտատերերը գրանցված լինեն Firefox Send ծառայությունում: