Dropbox-ը թաքուն սահմանափակել է անվճար հասանելի սարքերի քանակը


Dropbox ամպային ծառայությունը պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների և հիմնականում դա տեղի է ունենում ի վնաս օգտատերերի: Սկզբնական շրջանում այս ծառայությունը տրամադրում է ֆայլերի վրա ուղիղ հղումներ և ցուցադրում էր html ֆայլերը որպես վեբ կայքեր: Ժամանակի ընթացքում այս գործառույթները հանվեցին և Dropbox-ում տեղադրված ֆայլերն այժմ բացվում են Dropbox-ի մեջ: Պարզվում է, որ վերջերս Dropbox-ում ևս մեկ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել. այսուհետ օգտատերերը կարող են Dropbox-ին անվճար կապել երեք սարքեր:

Այն օգտատերերը, ովքեր մինչ այս հասցրել են կապել 3-ից ավելի սարքեր, ապա նրանք կարող են շարունակել օգտվել Dropbox-ից, սակայն հետագայում այլևս չեն կարող ավելացնել նոր սարքեր (կամ էլ պետք է ջնջեն եղած սարքերից մեկը և միացնեն նորը): Նշեմ, որ այս սահմանափակումը վերաբերում է միայն այն օգտատերերին, ովքեր բաժանորդագրված չեն Dropbox-ի վճարովի փաթեթներին: