GitHub-ը անվճար է դարձրել ոչ բոլորին հասանելի (private) ծրագրային կոդերի տեղադրումը
Ամսաթիվ
Նոր տարում GitHub-ը շատ լավ նվեր է պատրաստել ծրագրավորողների համար: Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է իր անձնական գաղտնի կոդերը անվճար տեղադրել և կառավարել GitHub-ում: Հիշեցնեմ, որ նախկինում օգտատերերը կարող էին անվճար տեղադրել միայն բաց ծրագրային կոդերը, իսկ ահա փակ կոդերի համար պետք է բաժանորդագրվեին:
Ուրախալին այն է, որ կոդերի ծավալի առումով նույնպես սահմանափակում չկա: GitHub-ում փակ ծրագրային կոդերի հետ անվճար աշխատելու միակ սահմանափակումն այն է, որ նույն կոդի վրա կարող են աշխատել առավելագույնը 3 հոգի:
Հիշեցնեմ, որ 2018 թվականի ամռանը Microsoft ընկերությունը գնեց ծրագրային կոդերի կառավարման GitHub ծառայությունը: GitHub-ում բաց կոդեր ունեն Microsoft-ը, Google-ը, Apple-ը և մի շարք այլ հայտնի ընկերություններ: