Մասնակցիր ՀՀ-ում ազատ տնտեսական գոտու դիզայնի մրցույթին և շահիր 3 միլիոն ՀՀ դրամ

Ամսաթիվ

«ECOS» ընկերությունն ակնկալում  է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում նորարար տեխնոլոգիաների և մարզերի բալանսավորված զարգացման մեջ:

Շուտով մեկնարկվելու է ինդուստիալ մայնինգի կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը հիմնած է լինելու «Հրազդանի» ՀԷԿ-ի հովացման աշտարակի վրա։ Այն դառնալու է նորարարական ստարտափների համար ստեղծվող տեխնոլոգիական քլաստերի մի մասը, ինչպես նաև կատարելու է ԱՏԳ-ի տվյալների կենտրոնի գործառույթները։ ECOS-ը նորարար տեխնոլոգիաների շուկայում սկզբունքորեն նոր մոտեցումներ է առաջարկում։

Մրցույթի մասնակցությանն են  հրավիրվում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետներ, մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններ, ուսանողներ և շրջանավարտներ: Մրցույթը հայտարարվում է  երեք անվանակարգերում.

1. Հովացման աշտարակի լավագույն դիզայն
2. ԱՏԳ վարչական գրասենյակի  լավագույն դիզայն
3. Շրջակա տարածքի լանդշաֆտի լավագույն դիզայն


Հաղթողներն ու եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան նվերներ և ֆինանսավորում` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար:

«ECOS ընկերությունը նպատակ է հետապնդում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն տալ երիտասարդ և ստեղծագործ մարդկանց, ներկայացնել իրենց հայացքներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ: 

Գլոբալիզացման շրջանում, երբ գերիշխում են տեխնոլոգիական առաջընթացներն ու զարգացումները, ստեղծվում է վերաիմաստավորման անհրաժեշտություն քաղաքի, մարդու և բարձր տեխնոլոգիաների միջև:

Մենք ցանկանում ենք, որպեսզի այն արտացոլի ECOS-ի տեսլականը, այդ իսկ պատճառով, մենք սիրով սպասում ենք Ձեր մտահաղացումներին:»- մեկնաբանում է ECOS ընկերության ղեկավարող գործընկեր Իլյա Գոլդբերգը.


Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության հովանու ներքո, առաջատար մասինագետների մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջատար լրատվամիջոցների կողմից լուսաբանման միջոցով: 


Մրցույթն անցկացվում է 2019թ. հունվարի 15-ից մինչև 2019թ. մարտի 15-ը ներառյալ:

Մրցույթի պաշտոնական կայքէջ՝ http://fez.ecos.am
Ուղարկել մասնակցության հայտ՝ http://fez.ecos.am/home/auth
Մրցույթի կանոններ՝ http://fez.ecos.am/home/terms
Մամուլի բաժին՝ press@ecos.am
Գործընկերության համար՝ gi@ecos.am


Հրազդանի ԱՏԳ-ի մասին.

Ազատ Տնտեսական Գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում` Հրազդան քաղաքում, որի հիմնական գործառույթն է ՀՀ ում բարձր տեխնոլոգիաների ներդնումը, զարգացումն ու կիրառումը: ECOS  ընկերությունը հանդիսանում է Հրազդան քաղաքում ԱՏԳ-ի ստեղծման կազմակերպիչը: ԱՏԳ ի հիման վրա ստեղծվում է էկոհամակարգ, որտեղ գործելու են ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծեր` կրթական նախագծերից և հետազոտական լաբորատորիաներից մինչև ներդրումների ներգրավվման էլեկտրոնային հարթակներ:

ECOS  նախագծի մասին.

ECOS ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով զինված թվային Հայաստանի այցեքարտն է, որն ավելի ու ավելի գաղթակղիչ է դառնում արտասահմանյան ներդրումների ներգրավման և թվային տեխնոլոգիաների արտահանման տեսանկյունից։
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգերի ստեղծումն ու ներդրումը, արտահանման ուղղվածություն ունեցող և բարձր տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների տեխնոլոգիապես  կայուն զարգացման ապահովումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների ներգրավվումն ու Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովումը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն