Ինչպես անջատել Chrome-ի ծանուցումների հարցումներն ու ծանուցումները
Ամսաթիվ
Google Chrome-ը հնարավորություն է տալիս ինտերնետ կայքերից ստանալ ծանուցումներ և դրանք ցուցադրել էկրանի վրա: Այս գործառույթը ոմանց համար կարող է օգտակար լինել, սակայն հիմնականում խանգարում է ինտերնետ կայքեր այցելելիս: Կայքերի մեծ մասը բացելուց հետո միանգամից ծանուցումը ցուցադրելու թույլտվություն է հայտնվում էկրանին և պետք է անընդհատ փակել այդ պատուհանը:
Chrome-ի ծանուցումները կարգավորելու համար պետք է բացեք chrome://settings/content/notifications էջը: Բոլոր կայքերի ծանուցումների հարցումներն անջատելու համար բավարար է անջատել Ask before sending կարգավորումը:
Եթե այնուամենայնիվ նախկինում համաձայնվել եք որոշ կայքերից ստանալ ծանուցումներ ու ցանկանում եք անջատել դրանք, ապա պետք է վերևում նշված բաժնում գտնել այդ կայքերը և ծանուցումներ ցուցադրող կայքերի ցանկից ջնջել:
Եթե հետագայում ցանկանաք որևէ կայքի համար միացնել ծանուցումները, ապա այդ կայքն այցելելուց հետո պետք է սեղմել հասցեի դաշտի ձախ մասում գտնվող նշանի վրա և թույլատրել ծանուցումը: