IndieGoGo-ում մեկնարկել է հայկական Lightr ունիվերսալ լիցքավորիչի քրաուդֆանդինգը

Ամսաթիվ


Նոյեմբերի 21-ին IndieGoGo hարթակում մեկնարկեց Lightr-ի քրաուդֆանդինգ արշավը, որն երկու օրվա մեջ հատեց անհրաժեշտ սահմանագիծը: Lightr-ը հայկական ստարտափ ընկերության կողմից ստեղծված ունիվերսալ լիցքավորիչ է, որն աշխարհում առաջին ամենափոքր և միաժամանակ ամենահզոր «խելացի» power-bank-ն է: Այն էկոլոգիապես մաքուր է և հարմարավետ օգտագործման համար: 


Lightr ընկերությունը լիովին վերափոխել է power-bank-ի կոնցեպտը և սպառողին առաջարկում է սմարթֆոններ, նոր սերնդի նոթբուքեր, թաբլետներ և այլ սարքեր լիցքավորելու համար: Ապրանքը հասանելի է երեք միակցիչով` USB-C, Micro USB և Apple Lightning


Բացի այդ, Lightr-ը սպառողին տրամադրում է նաև հավելված, որը Bluetooth-ի միջոցով կապվում է համապատասխան սարքին: Բջջային հավելվածում օգտվողները կարող են տեղեկատվություն ստանալ մարտկոցի օգտագործման և լիցքավորման կարգավիճակի վերաբերյալ:


Օգտագործելով այս ինֆորմացիան՝ Lightr- ը կարող է նաև նվազեցնել գերբեռնվածության ռիսկը, ինչպես նաև ծանուցումների միջոցով հիշեցնել սարքը լիցքավորման դնելու մասին: Քանի որ այս ծառայությունը հիմնված չէ cloud համակարգի վրա, օգտագործողի անձնական տվյալները չեն հավաքագրվում և հասանելի չեն երրորդ կողմի համար: 


Նշեմ, որ Lightr-ը պատրաստվում է այնպիսի նյութերից, որոնք հիմնականում ենթակա են վերամշակման: Վերջում ավելացնեմ, որ արշավի մեկնարկից մինչ օրս ընկերությունն արդեն գրեթե երկու անգամ գերազանցել է ի սկզբանե որոշված սահմանագիծը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն