Xiaomi-ն ներկայացրեց 30 դոլար արժողությամբ Mi AirDots անլար ականջակալները


Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi AirDots Youth Edition անլար ականջակալները, որոնք Bluetooth 5.0 տեխնոլոգիայով միանում են ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերին: Ականջակալների վրա տեղադրված են 7.2մմ դինամիկներ, ինչպես նաև սենսորներ, որոնցով հնարավոր է կարգավորել բարձրությունը, կանչել ձայնային օգնականներին կամ կատարել զանգեր:

Ականջակալների մարտկոցը 40 մԱ/ժ է, որը բավականացնում է 4 ժամ անդադար երաժշտություն լսելու համար: Ականջակալների տուփն ունի լրացուցիչ 350 մԱ/ժ մարտկոց, որի միջոցով հնարավոր է յուրաքանչյուր ականջակալը լիցքավորել երկու անգամ:

Այս նոր ականջակալների վաճառքը Չինաստանում կմեկնարկի ս.թ. նոյեմբերի 11-ին, իսկ ավելի ուշ կհայտնի նաև օնլայն խանութներում: Ականջակալներն արժեն 29 դոլար: