Windows 10-ում հայտնվել է «բաց երանգներով» թեմա


Microsoft ընկերությունը թողարկել է Windows 10-ի հերթական փորձնական թարմացումը, որը հնարավոր է տեղադրել Windows Insider ծրագրի շրջանակներում: 18282 համարը կրող այս թարմացման մեջ հայտնվել է «բաց երանգներով» թեմա, որը հնարավոր է կիրառել համակարգի կարգավորումներից: Այս թեման կիրառելուց հետո Windows 10-ի ծրագրերի վահանակը, ստարտ մենյուն, ծանուցումների կենտրոնը և օպերացիոն համակարգի այլ էլեմենտներ ցուցադրվում են ավելի բաց երանգներով:

18282 թարմացման մեջ ներառված են նաև մի քանի էկրանի նկարներ, որոնք համապատասխանում են նոր թեմային: 18282 թարմացման մեջ ներառված են նաև այլ նորույթներ, որոնք կարող եք ծանոթանալ այստեղ: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Windows 10-ում հայտնվեց սև թեմա: