Samsung-ը ներկայացրեց ծալվող էկրանով սմարթֆոնի նախանմուշ


Samsung Developer Conference 2018 միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը ցուցադրեց ծալվող էկրանով սմարթֆոնի նախանմուշ, որի 7,3 դյույմանոց էկրանը մեջտեղից ծալվում է երկու հավասար մասի: Սմարթֆոնն աշխատում է Android-ի մոդիֆիկացված տարբերակով, որի էկրանից կախված փոխում է ինտտերֆեյսը:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ չինական ընկերություններից մեկը նույնպես ներկայացրեց և վաճառքի հանեց նմանատիպ սարք: Իսկ ահա Samsung-ի դեպքում սա առայժմ նախանմուշ է, որը նախատեսվում է թողարկել 2019 թվականին: