Onex-ը ԱՄՆ-ում գործարկել է նոր պահեստ, սակագին, բոնուսային համակարգ և SMART ծառայություններ


Օնլայն գնումներն ու ծանրոցներըն առաքող հայկական Onex ընկերությունը տոներին ու մեծ զեղչերին ընդառաջ ԱՄՆ-ում գործարկել է նոր պահեստ՝ նոր սակագնով, բոնուսային նոր համակարգով եւ միակը Հայաստանում SMART ծառայություններով: ԱՄՆ-ի հին հասցեն կգործի մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նոր հասցեն գործում է այսօրվանից սկսած: Մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը Onex-ի նոր պահեստից ապրանքներ առաքելու դեպքում գործում է 3500 դր/կգ սակագինը և 10% բոնուսային համակարգը:

Onex-ը գործարկել է նաև 8 SMART ծառայություններ, որոնցով կարող եք հետևել և ղեկավարել պահեստում գտնող ապրանքները:
Օրինակ կարող եք պահեստից անվճար պահանջել ծանրոցի արտաքին լուսանկարը, կամ որոշակի գումարի դիմաց բացել/լուսանկարել ծանրոցը, ստուգել պատվերը, ժամանակավորապես դադարեցնել առաքումը, հետ վերադարձնել, մաս-մաս առաքել և այլն:
