iRobot փոշեկուլները Google-ին են փոխանցում տան հատակագիծը


Ռոբոտ փոշեկուլները արտադրող iRobot ընկերությունը սկսել է համագործակցել Google-ի հետ, որի շրջանակներում iRobot փոշեկուլները սկանավորում և Google-ին են փոխանցում տան հատակագիծը: Նշվում է, որ Google-ն օգտագործում է այս ինֆորմացիան «խելացի տուն» համակարգի համար:

iRobot-ի վերջին մոդելը՝ Roomba i7+ -ը հատուկ տվիչների շնորհիվ սկանավորում է տան հատակագիծը և հավաքում ցածր որակի լուսանկարներ: Roomba i7+ փոշեկուլը Wi-Fi կապի միջոցով Google-ին է ուղարկում հատակագիծը, իսկ ցածր որակի լուսանկարները մնում են սարքի մեջ:

iRobot-ի ղեկավարը նշում է, որ այս համագործակցության շնորհիվ Google Assistant-ը կարող է կատարել ավելի շատ ու ճշգրիտ հրամաններ: Օրինակ, եթե Google-ին հանձնարարեք, որ գրաֆիկով մաքրի խոհանոցը, ռոբոտն ու Google-ը պետք է նախօրոք իմանան, թե որտեղ է գտնվում խոհանոցը: Այս համակագործակցության շնորհիվ օրինակ ապագայում հնարավոր կլինի ձեռքերով ռոբոտին խնդրել, որպեսզի նա գարեջուր բերի: Բնականաբար ռոբոը հավաքված տվյալներով կիմանա, թե որտեղ է գտնվում խոհանոցն ու սառնարանը:)

iRobot-ը պլանավորում է նաև ապագայում համագործակցել Apple-ի և Amazon-ի հետ: Նշվում է, որ այս համագործակցության արդյունքում հավաքված տվյալները չեն օգտագործվի նպատակաուղղված գովազդներ ցուցադրելու համար: