Ներկայացվեց ծալվող էկրանով առաջին սմարթֆոնը


Չինական Rouyu Technology ընկերությունը ներկայացրեց ծալվող էկրանով առաջին սմարթֆոնը՝ FlexPai-ը: Այս սմարթֆոնը հանդիսանում է նաև առաջին սարքը, որի մեջ տեղադրված է 7 նանոմետրանոց Qualcomm Snapdragon 8150 պրոցեսորը:
FlexPai-ն ունի 7.8 դյույմանոց ճկվող էկրան, որը մեջտեղից ծալվում է և արդյունքում ստացվում է երկու 4 դյույմանոց էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է 16ՄՊ և 20 ՄՊ կրկնակի տեսախցիկ, 6/8ԳԲ օպերատիվ և 128/256/512ԳԲ ներքին հիշողություն:
Սմարթֆոնի բազային տարբերակի գինը 1290$ է, իսկ թոփ տարբերակինը՝ 1864$: Սմարթֆոնն արդեն վաճառվում է Չինաստանում:
