Ինչպես հայաֆիկացնել Xiaomi Mi Band 3 և AmazFit Bip ժամացույցները
Ամսաթիվ
Xiaomi Mi Band 3 ֆիթնես ժամացույցները Չինաստանից գնելու դեպքում հիմնականում ունենում են չիներեն/անգլերեն օպերացիոն համակարգ և ռուսերեն ու հայերեն տառերի փոխարեն ցուցադրվում են այսպես կոչված «դատարկ կուբիկներ»: Այս խնդիրը լուծելու համար պետք է փոխել ժամացույցի ծրագիրը և ֆոնտերը: Չինաստանից պատվիրելու դեպքում ժամացույցի համակարգը չինարեն է:
Դա շտկելու համար պետք է Android հեռախոսի մեջ տեղադրել Mi Fit հավելվածը և դրանով կպնել ժամացույցին: Կապ հաստատելուց հետո ավտոմատ թարմացվում է ժամացույցի համակարգը, իսկ լեզուն փոխվում է սմարթֆոնի ընթացիկ լեզվին համապատասխան:
Xiaomi Mi Band-ի մեջ հայերեն ու ռուսերեն տեղադրելու համար պետք է կատարեք հետևյալ քայլերը՝
1. Համոզվեք, որ Ձեր Mi Band 3-ի մեջ տեղադրված է 2.0.0.4 համակարգը: Դա անելու համար բացեք ժամացույցին կպած Mi Fit հավելվածի կարգավորումները: Եթե Ձեր ժամացույցի մեջ տեղադրված է 2.0.0.4 համակարգից ավելի հին տարբերակ, ապա կատարեք նաև 5-րդ քայլում ներկայացված ցուցումները:
2. Mi Fit-ի կարգավորումներում միացրեք նկարում ցուցադրված պարամետրը:
3. Mi Fit-ի կարգավորումներից անջատեք հավելվածի և ժամացույցի կապը:
4.Ներբեռնեք և Android սմարթֆոնի մեջ տեղադրեք GadgetBridge հավելվածը: Բացեք տեղադրված հավելվածը և կապեք այն Ձեր ժամացույցի հետ: Ցանկալի է, որ սմարթֆոնի GPS-ը միացված լինի: Եթե այնուամենայնիվ չի հաջողվում կապ հաստատել, ապա մտեք սմարթֆոնի Bluetooth-ի կարգավորումները և Unpair արեք Mi Band 3 ժամացույցը:
5. Եթե Ձեր ժամացույցի մեջ նախօրոք տեղադրված էր 2.0.0.4 տարբերակը, ապա այս քայլը կարող եք բաց թողնել: Այդ տարբերակից ցածրի դեպքում հերթով ներբեռնեք և GadgetBridge-ով տեղադրեք հետևյալ ֆայլերը
6.Ներբեռնք այս ֆայլը սմարթֆոնի մեջ և սեղմեք դրա վրա: Պետք է ավտոմատ բացվի GadgetBridge հավելվածը և հայտնվի Install կոճակը: Սեղմեք այդ կոճակի վրա և սպասեք, մինչև նոր համակարգը կտեղադրվի: Այդ ընթացքում ժամացույցի վրա տոկոսներով ցուցադրվում է տեղադրման ընթացքը: Համակարգը տեղադրելուց հետո ժամացույցն ավտոմատ ռեստարտ է լինում: Եթե ժամացույցի էկրանը սառում է, ապա առանց անհանգստանալու կատարեք հաջորդ քայլերը :)
7. Սմարթֆոնից ջնջեք GadgetBridge հավելվածը: Բացեք Mi Fit-ը և նորից կապ հաստատեք ժամացույցի հետ:
8. Անջատեք նկարում ցուցադրված կարգավորումը:
Այս քայլերից հետո ժամացույցի լեզուն դառնում է ռուսերեն ու ցուցադրվում են հայերեն, ռուսերեն, անգլերենով ստացված բոլոր ծանուցումները:
Վերջում նշեմ, որ Armblog-ի օգտատերերի Հայկ Օհանյանը վերջերս ուղարկել է նաև Xiaomi AmazFit ժամացույցների հայերեն ֆոնտը: Պետք է ընդամենը ներբեռնել այս ֆայլը և GadgetBridge-ով տեղադրել այն: