Google Plus սոցցանցը կդադարի գործել


Google ընկերությունը հայտնել է, որ մտադիր է մեկ տարվա մեջ դադարեցնել Google Plus սոցցանցի գործունեությունը: Նշվում է, որ Google+ API-ի մեջ լուրջ ծրագրային բացթողում է եղել, ինչի հետևանքով ավելի քան կես միլիոն օգտատերերի տվյալներ կարող են հայտնված լինել այլ մարդկանց ձեռքերում: Google ընկերության աշխատակիցներն այդ բացթողումը հայտնաբերել են ս.թ. մարտին և միայն հիմա են տեղեկացնում դրա մասին: Այս բացթողումն իր ազդեցությունն ունի Google Plus-ի դադարեցման որոշման մեջ, սակայն հիմնական պատճառն այն է, որ այս սոցցանցն այդպես էլ գրավիչ չդարձավ օգտատերերի համար: Նշվում է, որ այս սոցցանցում օգտատերերի 90 տոկոսի սեսիան տևում է ընդամենը 5 վայրկյան: Google Plus ցանցի դադարեցման պրոցեսը կավարտվի 2019թ. օգոստոսին, իսկ կորպորատիվ հաճախորդների համար այն կշարունակի գործել: