Fortnite խաղի iOS տարբերակն օրական բերում է 2.5 միլիոն դոլար եկամուտ

Ամսաթիվ

Fortnite խաղի 6-րդ սեզոնի մեկնարկից հետո օգտատերերը սկսել են ավելի շատ գումար ծախսել այս խաղի մեջ գնումներ կատարելիս: Այս պահին խաղի iOS տարբերակի օրական եկամուտը կազմում է 2.5 միլիոն դոլար, իսկ նախկինում՝ 1.5 միլիոն:



Նշեմ, որ iOS տարբերակը թողարկման օրվանից 200 օր անց վաստակել է 300 միլիոն դոլար, որի 65%-ը ԱՄՆ-ից կատարված գնումներ են:


Եթե այս ցուցանիշը համեմատենք մյուս հայտնի iOS խաղերի հետ, ապա Clash Royal-ը առաջին 200 օրվա մեջ բերել է 228 միլիոն դոլար եկամուտ, Honor of Kings-ը՝ 121 միլիոն, իսկ Knives Out-ը՝ 114 միլիոն: 300 միլիոնի ցուցանիշին Clash Royale-ը հասել է 249 օրում, իսկ Honor of Kings-ը՝ 316 օրում:


Իսկ ինչ վերաբերում է Fortnite-ի մրցակից համարվող PUBG Mobile խաղի iOS տարբերակին, ապա PUBG-ն մեկնարկից սկսած 173 օրում ստացել է ընդամենը 43 միլիոն դոլար եկամուտ: 



300 միլիոն եկամուտի շեմը ամենաարագը հաջողվել է հաղթահարել Pokemon Go խաղին՝ 113 օրում: Վերջում նշեմ, որ նշված բոլոր խաղերը հնարավոր է անվճար ներբեռնել և խաղալ: Խոսքը iOS համակարգում խաղերի ներքին գնումների մասին է:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն