Facebook-ում վերջերս հայտնաբերված լուրջ ծրագրային բացթողման արդյունքում ոչ մի պրոֆիլ չի տուժել

Ամսաթիվ

Անցած շաբաթ Facebook-ի աշխատողները հայտարարեցին, որ կոդերից մեկի մեջ լուրջ բացթողում են հայտնաբերել, ինչի շնորհիվ մոտ 50 միլիոն պրոֆիլներ կարող էին հայտնվել այլ մարդկանց ձեռքերում: Այդ բացթողումն առկա էր «Դիտել ինչպես» գործառույթի կոդի մեջ: Հիշեցնեմ, որ այս գործառույթի միջոցով օգտատերերը կարող են տեսնել, թե ինչպես են այլ մարդիկ տեսնում իրենց պրոֆիլները: Բացթողումը հայտնաբերելուց հետո Ֆեյսբուքի աշխատողները որոշել էին մոտ 90 միլիոն օգտատերերի ստիպողաբար դուրս հանել ցանցից, որպեսզի նրանք նորից նույնականացում անցնեին և մուտք գործեին համակարգ:


Այսպիսով Facebook-ն ավարտել է այս միջադեպի հանգամանքների ուսումնասիրությունը և հայտնել, որ այս բացթողման արդյունքում ոչ մի պրոֆիլ չի տուժել: Այնուամենայնիվ «Դիտել ինչպես» գործառույթը ժամանակավոր հանվել է Facebook սոցցանցից:


Վերջում ավելացնեմ, որ մինչև այս բացթողման հայտնաբերումը, հայտնի հաքերներից մեկը խոստացել էր նախորդ կիրակի ուղիղ եթերում կոտրել Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջը, սակայն դա տեղի չունեցավ: Հաբանաբար նա տեղյակ էր հենց այս բացթողման մասին, որը Ֆեյսբուքի աշխատողները հասցրեցին ֆիքսել: Տարբերակներից մեկն էլ այն է, որ նա նախօրոք տեղեկացրել է Ֆեյսբուքի աշխատողներին այս բացթողման մասին և դրա դիմաց ստացել գումար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն