YouTube-ում ավելացել է դիտված վիդեոների ժամանակի հաշվիչ


YouTube-ի բջջային հավելվածների վերջին տարբերակներում ավելացել են մի քանի գործիքներ, որոնք նախատեսված են YouTube-ում անցկացվող ժամանակը կառավարելու համար: Այս նոր գործիքները տեսնելու համար պետք է սեղմել պրոֆիլի նկարի վրա և բացել Time watched ենթաբաժինը:

Այս ենթաբաժնում ցուցադրվում է ինչպես ընթացիկ և նախորդ օրվա, այնպես էլ նախորդ շաբաթվա ընթացքում վիդեոներ դիտելու վրա ծախսված ժամանակը: Վիճակագրական տվյալների մեջ ցուցադրվում է նաև օրական միջին ցուցանիշը: Այս նոր գործիքների ենթաբաժնում ավելացել է նաև մի կարգավորում, որով կարող եք միացնել ընդմիջում անելու հիշեցումը (օրինակ օրական 1 ժամից ավել վիդեո դիտելու դեպքում ստանալ ծանուցում):

Ի դեպ, ծանուցումների հետ կապված նոր կառավարող գործառույթներ են ավելացել: Կարող եք ընտրել ժամը և օրվա մեջ մի անգամի ստանալ ամփոփիչ ծանուցում: Կարող եք նաև ընտրված ժամանակահատվածում անջատել ծանուցումների ձայնն ու վիբրացիան:
