Photorobot: Նոր հայկական խաղ iOS-ի և Android-ի համար
Ամսաթիվ
Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի երիտասարդ ծրագրավորող Կարեն Հակոբյանի կողմից ստեղծված 2048 խաղի հայկական տարբերակին, որտեղ թվերի փոխարեն հայոց այբուբենի տառերն են: Այս անգամ Կարենը ստեղծել է Photorobot կոչվող խաղը, որտեղ պետք է մի քանի վայրկյան ուշադիր նայել մարդու դեմքին և փորձել հավաքել նրա ֆոտոռոբոտը: Խաղի ընթացքում հնարավորություն կա նաև օգտվել հուշումից և նորից տեսնել վերջնական դեմքը, սակայն հուշումների քանակը սահմանափակ է:
Photorobot խաղը հասանելի է երկու տարբեր հավելվածներով՝ Photorobot և Photorobot 2: Առաջին տարբերակում պետք է հավաքել կանանց ֆոտոռոբոտներ, իսկ երկրորդում՝ տղամարդկանց: