Չստացված ամուսնության առաջարկություն Marvel’s Spider-Man խաղում

Ամսաթիվ

Թայլեր Շուլց անունով վիդեոբլոգերը ս.թ. մայիսին մտածեց ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու մի հետաքրքիր տարբերակ: Նա Թվիթերում խնդրեց Insomniac ընկերությանը ապագայում թողարկվող Marvel’s Spider Man խաղում տեղադրել թաքնված «Զատկի ձու» և ինչ-որ կերպ ներառել իր ամուսնության առաջարկությունը: 


Հետաքրքիրն այն է, որ Insomniac-ը արձագանքեց նրա այդ գրառմանը և ս.թ. սեպտեմբերի 7-ին թողարկված Marvel’s Spider Man խաղի կինոթատրոններից մեկի վրա գրված է՝ MADDIE, WILL YOU MARRY ME? (Մեդդի, կամուսնանա՞ս ինձ հետ):


Թվում է թե այս պատմությունն ունի բարի վերջաբան: Սական Թայլերը YouTube-ում տեսահոլովակ է տեղադրել (տվյալ պահին ջնջված է), որտեղ ասվում է, որ իր ընկերուհին խաղի թողարկումից շաբաթներ առաջ բաժանվել է իրենից: Վիդեոբլոգերն այնուամենայնիվ շնորհակալություն է հայտնել խաղի հեղինակներին, որ չմերժեցին իր խնդրանքը: Հետաքրքիր է, որ Insomniac ընկերությունն այն անգամ ևս արձագանքեց Թայլերին և առաջարկեց փոխել ցուցանակի վրա գրված անունը: 


Թայլերը առաջարկեց գրել իր տատիկի անունը, ով նրան փոքր տարիքում նվիրել է Spider Man կոմիքսների գիրքը: Տվյալ պահին Թվիթերի այս խոսակցությունների մեծ մասը ջնջված են, քանի որ որոշ օգտատերեր սկսել էին բացասական կարծիքներ գրել: Վերջում ներկայացնեմ խաղի քարտեզը, որտեղ մոտավոր նշված է այդ ցուցանակի հատվածը:


Եթե այս խաղում գտնեք նշված կինոթատրոնն ու ցուցանակը, իմացեք, որ դրա հետևում թաքնված է այս պատմությունը: Հիշեցնեմ, որ Marvel’s Spider-Man խաղը հասանելի է միայն PlayStation 4 կոնսոլների վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն