7 տարեկան երեխան կարողացել է հեշտ ձևով շրջանցել iOS 12-ի ժամանակային սահմանափումը
Ամսաթիվ
Համացանցի օգտատերերի մեկը մի հետքրքիր ու զավեշտալի միջադեպ է տեղադրել Reddit-ում: Նա գրել է, որ որոշել է օգտվել iOS 12-ում հայտնված նոր գործառույթներից մեկից՝ հավելվածների վրա ժամանակային սահմանափակում դնելուց: Այս գործառույթի միջոցով հնարավոր է օրինակ երեխաների սմարթֆոնների վրա ժամանակով սահմանափակել որոշ հավելվածների օգտագործումը: Ժամանակը լրանալուց հետո այն պահանջում է «ծնողի» գաղտնաբառը:
Օգտատերը հետագայում պարզել է, որ իր երեխան ժամանակը լրանալուց հետո կարղանում է խաղալ սահմանափակված խաղերը: Երեխան խոստովանել է, որ կարողացել է դա անել մի պարզ մեթոդով. ընդամենը պետք է ջնջել սահմանափակված խաղը և նորից տեղադրել :) Փաստորեն iOS 12-ի ծրագրավորողները չեին կանխատեսել այսպիսի սցենար: