Apple-ը ներկայացրեց iPhone Xs, iPhone Xs Max և iPhone Xr սմարթֆոնները
Ամսաթիվ
Նոր սմարթֆոններում տեղադրված է 6,9 միլիարդ տրանզիստորներից բաղկացած A12 Bionic նոր պրոցեսորը: Բոլոր սմարթֆոններում առկա է անլար լիցքավորման Qi տեխնոլոգիան:
iPhone Xs սմարթֆոնն ունի 5.8 դյույմանոց 2436х1125 (458 ppi) OLED էկրան: Չնայած էկրանի մեծ չափսին, այս սմարթֆոնի չափսն ավելի փոքր է նախորդ 5,5 դյույմանոց էկրանով մոդելի չափսից:
iPhone Xs սմարթֆոնում ներդրված են բարելավվված Face ID, 3D Touch, Dolby Vision, HDR10 և IP68 տեխնոլոգիաները: Վերջինը թույլ է տալիս մոտ կես ժամ անվնաս մնալ մինչև 2 մետր խորության վրա:
iPhone Xs Max սմարթֆոնն ունի 6,5 դյույմանոց 2688×1242(458 ppi) OLED էկրան: iPhone Xs Max սմարթֆոնի չափսը գրեթե հավասար է նախորդ 5,5 դյույմանոց էկրանով մոդելի չափսին:
iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոններում տեղադրված են թարմացված ու նոր սենսորներից բաղկացած տեսախցիկներ: Այս սմարթֆոնների հետնամասում տեղադրված է 12ՄՊ կրկնակի տեսախցիկ, որն աշխատում է արհեստական բանականության շնորհիվ:
Smart HDR նոր ռեժիմը միանգամից կատարում է 9 լուսանկար և դրանք միացնելով ստանում է կատարելագործված լուսանկար: Հնարավորություն կա նաև փոխել արդեն նկարված լուսանկարի խորությունը: Սմարթֆոնների առջևի տեսախցիկը 7Մպ է: Այս տեսախցիկներով հնարավոր է նաև ձայնագրել ստերեո ձայնով տեսանյութեր:
iPhone Xs սմարթֆոնի մարտկոցը 30 րոպե ավելի երկար է դիմանում, քան iPhone X-ի մարտկոցը: Իսկ iPhone Xs Max սմարթֆոնի մարտկոցը՝ մոտ ժամ ու կես:
iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոններում ավելացել է նաև երկու SIM քարտի հնարավորություն: Երկրորդ SIM քարտը eSIM է, որն աշխատում է միայն ԱՄՆ-ում: Ցուցադրության ժամանակ նշվեց, որ Չինաստանում երկրորդ SIM քարտը կարող է լինել սովորական քարտ:
iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնները հասանելի կլինեն 64, 256 և 512 ԳԲ տարբերակներով: iPhone Xs սմարթֆոնի գինը սկսվում է 999 դոլարից, իսկ iPhone Xs Max-ինը՝ $1099: Այս սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 21-ից:
Նշեմ նաև, որ Հայաստանը նույնպես կար այն երկրների ցուցակում, որտեղ պաշտոնապես ս.թ. սեպտեմբերի 28-ից կմեկնարկի այս նոր սմարթֆոնների վաճառքը: Վաճառքում հասանելի կլինեն սև, սպիտակ-արծաթագույն և ոսկեգույն տարբերակները:
Նշեմ նաև, որ Հայաստանը նույնպես կար այն երկրների ցուցակում, որտեղ պաշտոնապես ս.թ. սեպտեմբերի 28-ից կմեկնարկի այս նոր սմարթֆոնների վաճառքը: Վաճառքում հասանելի կլինեն սև, սպիտակ-արծաթագույն և ոսկեգույն տարբերակները:
Apple ընկերությունը ներկայցրեց նաև «բյուջետային» iPhone Xr սմարթֆոնը, որի գինն իրականում այդքան էլ էժան չի՝ 750$: Այս սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց 1792×828 (326 ppi) էկրան, որը կոչվում է Liquid Retina: Ինչպես արդեն նշեցի, այս սմարթֆոնը նույնպես ունի iPhone Xs-ի էկրանի կտրվածքը, աշխատում է նույն A12 Bionic պրոցեսորով և զրկված է Home կոճակից: Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ապակուց և ալյումինից:
iPhone Xr սմարթֆոնի հետնամասում տեղադրված է 12Մպ սենսորով մեկ տեսախցիկ, սակայն Apple-ը հավաստիացնում է, որ այն գրեթե ոչնչով չի զիջում կրկնակի տեսախցիկներին: Սմարթֆոնի առջևի մասում տեղադրված է 7Մպ տեսացիկ, որը պատասխանատու է նաև Face ID տեխնոլոգիայի համար:
iPhone Xr սմարթֆոնները հասանելի են 6 գույներով՝ դեղին, կապույտ, սև, սպիտակ, կարմիր և կորալագույն: Այս սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 26-ին: Հասանելի կլինեն 64, 128 և 256ԳԲ մոդելները: