Amazon-ի շուկայական կապիտալիզացիան անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը
Ամսաթիվ
Սեպտեմբերի 4-ին Amazon-ի ակցիաների գները աճեցին մոտ 2%-ով և հասան մինչ այժմ գրանցված առավելագույն արժեքի՝ $2050,50, ինչի շնորհիվ Amazon-ը դարձավ երկրորդ ամերիկյան ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը: Տվյալ պահին Amazon-ի ակցիաների գները մի փոքր նվազել են:
Նշեմ, որ միայն վերջին տարում Amazon-ի ակցիաների գներն աճել են մոտ երկու անգամ: Մինչ այժմ 1 տրիլիոն դոլարի շեմը հաջողվել էր հաղթահարել Apple-ին և PetroChina նավթային ընկերությանը: