Xiaomi-ի քրաուդֆանդինգ հարթակում հայտնվել է «խելացի» աղբամանի նախագիծ

Ամսաթիվ

Xiaomi ընկերությանը պատկանող Youpin քրաուդֆանդինգ հարթակում տեղադրվել է «խելացի» աղբամանի նախագիծ, որն ամտոմատ բացվում է, երբ 0-35 սմ հեռավորության վրա մոտեցող օբյեկտ է հայտնաբերում (օրինակ մարդու ձեռք): Այսինքն կարիք չի լինում թաց կամ կեղտոտ ձեռքով դիպչել աղբամանի կապարիչին: 


«Խելացի» աղբամանի մյուս առանձնահատկությունն այն է, որ կապարիչը հերմետիկ փակվում է և չի թողնում, որպեսզի տհաճ օդը գա: Smart Trash Bin-ը նաև ավտոմատ փաթեթավորում է աղբը, երբ այն լցվում է: Իսկ երբ փաթեթավորված աղբը հանում են աղբամանից, ապա այս աղբամանն ավտոմատ տեղադրում է նոր տոպրակ: Xiaomi-ի նոր «խելացի» աղբամանը վաճառվելու է մոտ 30 դոլարով: Աղբամանի նախագիծն արդեն քրաուդֆանդինգով հավաքել է անհրաժեշտ գումարը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն