Xiaomi-ն ներկայացրեց Snapdragon 845 պրոցեսորով աշխատող բավականին էժան POCO F1 սմարթֆոնը
Ամսաթիվ
Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց POCO F1 սմարթֆոնը, որը հանդիսանում է Xiaomi-ի նոր ենթաբրենդի՝ POCO-ի առաջին սմարթֆոնը: Այս նոր սմարթֆոնն ունի Snapdragon 845 պրոցեսոր, 6/8ԳԲ օպերատիվ հիշողություն, 64/128/256ԳԲ ներքին հիշողություն (microSD-ով շատացնելու հնարավորություն), 6.18 դյույմանոց 2248×1080 IPS էկրան:
Սմարթֆոնի հետնամասում տեղադրված է կրկնակի տեսախցիկ (12+5ՄՊ) և մատնահետքի սկաներ: Սմարթֆոնի էկրանն առջևում ունի մեծ կտրվածք, որի մեջ տեղադրված է 20ՄՊ տեսախցիկ և դեմքի ճանաչման ինֆրակարմիր սենսոր:
POCO F1-ի մարտկոցը 4000 մԱ/ժ է: Այս սմարթֆոնի մեջ տեղադրված է նաև պրոցեսորի հովացման համակարգ, որն աշխատում է հատուկ հեղուկով: Սմարթֆոնն աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով:
POCO F1-ի վաճառքի կմեկնարկի ս.թ. օգոստոսի 29-ին Հնդկաստանում: Հասանելի կլինեն սև, կապույտ և կարմիր երանգները: Սմարթֆոնի հետ կվաճառվեն նաև պաշտոնական պատյաններ:
Սմարթֆոնը Հնդկաստանում կվաճառվի հետևյալ գներով՝
6/64 ԳԲ - մոտ 145.000 դրամ
6/128 ԳԲ - մոտ 160.000 դրամ
8/256 ԳԲ - մոտ 195.000 դրամ
Օգոստոսի 27-ին հայտնի կդառնա, թե այս սմարթֆոնը մնացած որ երկրներում վաճառքի կհանվի ու ինչ գներով: