Lenovo-ն թողարկել է iPhone X-ի պատճեն՝ Motorola P30 սմարթֆոնը
Ամսաթիվ
Lenovo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Motorola P30 սմարթֆոնը, որն արտաքնապես շատ նման է iPhone X-ին: Lenovo-ն այսքանով չի բավարարվել և որոշ էլեմենտներ պատճենահանել է նաև Huawei սմարթֆոնի յուրահատուկ երանգը:
Այս նոր սմարթֆոնն ունի ոչ այդքան գերհզոր տեխնիկական պարամետրեր՝ 8 միջուկանի Qualcomm Snapdragon 636 պրոցեսոր, 6ԳԲ օպերատիվ և 64/128Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոնն ունի նաև microSD քարտի հնարավորություն, որը տեղադրվում է երկրորդ SIM քարտի փոխարեն: Սմարթֆոնն ունի 6,2 դյույմանոց IPS էկրան՝ 19:9 կողմերի հարաբերակցությամբ (2246х1080):
Սմարթֆոնի հետնամասում տեղադրված են 16ՄՊ և 5ՄՊ տեսախցիկներ, իսկ առջևում՝ 12ՄՊ: Այս տԵսախցիկներն աշխատում են արհեստական բանականությամբ՝ ավելի որակյալ լուսանկար նկարելու համար: Հետնամասում տեղադրված է նաև մատնահետքի սկաները, որը գտնվում է Motorola-ի տարբերանշանի տակ: Motorola P30 սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է:
Սմարթֆոնը հասանելի է երեք երանգներով՝ սև, սպիտակ և բազմագույն (Huawei P20 Pro-ի նման): Motorola P30 սմարթֆոի բազային մոդելն արժի $300: