Google-ը հետևում է Ձեր տեղաշարժին: Ինչպե՞ս ամբողջովին անջատել
Ամսաթիվ
Associated Press-ի լրագրողները պարզել են, որ Google-ը շարունակում է հետևել օգտատերերի տեղաշարշին այն բանից հետո, երբ օգտատերերն անջատում են Location History ֆունկցիան: Նույնիսկ, եթե օգտատերերը գտնվելու վայրն իմանալու թույլտվություն չեն տալիս Անդրոիդ հավելվածին, Google-ն այնուամենայնիվ որոոշում ու հավաքում է օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տվյալներ:
Google-ը հավաքում է այս ինֆորմացիան ավելի նպատակային գովազդներ, որոնման արդյունքներ ու նորությոններ ցույց տալու համար, սակայն օգտատերերի մեծ մասը չի համակերպվում այն փաստի հետ, որ Google-ը թաքուն հետևում է իրենց, մանավանդ, որ քարտեզի վրա հնարավոր է տեսնել տեղաշարժերը:
Պարզվում է, որ օգտատիրոջ տեղաշարժերին թաքուն հետևում են Android-ում տեղադրված Google հավելվածները, որոնք համակարգային մակարդակով ամտոմատ ստանում են GPS-ի թույլտվություն (Google Maps, Google Search, Google Assistant և այլն): Որպեսզի անջատեք այս ֆունկցիան, պետք է բացեք Google-ի կարգավորումները և անջատեք Web & App Activity պարամետրը: Բնականաբար պետք է նաև անջատեք Location History կարգավորումը:
Այս կարգավորումներն անջատելուց հետո հավելվածներն անհրաժեշտության դեպքում կարող են իմանալ ձեր գտնվելու վայրը (օրինակ Maps-ը), սակայն չեն հիշի դրանք և Google-ի կողմից չեն օգտագործվի նպատակային ինֆորմացիա ցուցադրելու համար: