Նախորդ եռամսյակում Apple-ը վաճառել է ավելի քիչ սմարթֆոն, քան Huawei-ը
Ամսաթիվ
IDC ընկերությունը հրապարակել է 2018թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ամենաշատ վաճառված սմարթֆոնների հաշվետվությունը: Ընդհանուր առմամբ 2018թ. երկրորդ եռամսյակում վաճառվել է 342 միլիոն սմարթֆոն, ինչը նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած քիչ է 6.2 միլիոնով: 2018թ. երկրորդ եռամսյակում ամենաշատ սմարթֆոններ վաճառել է Samsung-ը (71.5 միլիոն, շուկայի 20,9%), ինչը նախորդ տարվա երկրորդ եռամսյակից քիչ է 10.4%-ով:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Huawei-ը (54.2 միլիոն, շուկայի 15,8%), որի վաճառքի ցուցանիշը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 40.9%-ով: Հիշեցնեմ, որ Huawei-ը թողարկում է ինչպես նույնանուն, այնպես էլ Honor ապրանքանիշի սմարթֆոններ: 2018թ. երկրորդ եռամսյակում Apple ընկերությունը վաճառել է 41.3 միլիոն սմարթֆոն և նահանջել է 3-րդ հորիզոնական: Apple-ը վաճառքով զբաղեցնում է շուկայի 12,1%-ը, ինչը 0.7%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:
IDC-ի հաշվետվության 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են Xiaomi և OPPO ընկերությունները: Նշեմ, որ Xiaomi-ի ցուցանիշը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 48.8%-ով, իսկ OPPO-ինը՝ 5.1%-ով: