Ինչպե՞ս գնումներ կատարել AliExpress-ի Ռուսաստանի պահեստից և արագ ստանալ պատվերը
Ամսաթիվ
Հաճախ է պատահում, որ չինական AliExpress-ից ապրանք ենք ուզում գնել, սակայն պատվերներն այնքան ուշ են հասնում Հայաստան (երբեմն 3 ամիս), որ այդ ցանկությունն իսկույն վերանում է: Չնայած վերջերս պատվերներ առաքող հայկական ընկերությունները սկսել են ապրանքներ առաքել Չինաստանից, սակայն AliExpress-ի դեպքում հիմնականում սա չի աշխատում, իսկ չինական մյուս կայքերի դեպքում պետք է երկար ու դժվար քայլեր կատարել:
Պարզվում է, որ AliExpress-ն ունի Tmall օնլայն խանութ, որտեղ տեղադրված են ստուգված ու պաշտոնական վաճառողները: Tmall-ի վաճառողները հիմնականում պատվերներն առաքում են հենց Ռուսաստանի պահեստներից: Համոզվելու համար բացեք Tmall-ից որևէ ապրանքի էջ և կտեսնեք, որ առաքող երկիրը նշված է Ռուսաստան (օրինակ այս ապրանքը):
Ռուսաստանի պահեստից գնումներ կատարելու մյուս տարբերակն այն է, որ AliExpress-ում ապրանք որոնելու ժամանակ պետք է որոնման պարամետրերում նշել Ռուսաստանի պահեստի առկայությունը:
Ռուսաստանից պատվերներ առաքելու համար կարող եք օգտվել սովորական փոստային առաքումից (ՀայՓոստի միջոցով): Այս դեպքում Չինաստանի պահեստից ավելի շուտ կհասնի պատվերը, սակայն երաշխիք չկա, որ այն մի քանի օրից կհասնի Հայաստան: Երաշխավորված առաքում ապահովելու համար կարող եք օգտվել Հայաստան պատվերներ առաքող ընկերություններից մեկից: Օրինակ կարող եք գրանցվել Գլոբբինգում և պատվերի առաքման հասցե նշել Գլոբբինգի Ռուսաստանի հասցեն: Այս դեպքում կստացվի, որ AliExpress-ից կատարված գնումները կարող եք ստանալ մոտ երկու շաբաթում:
Վերջում տեղադրեմ AliExpress-ում տեխնիկա վաճառող հայտնի բրենդների պաշտոնական կամ ստուգված էջերի հասցեները: