Ինչպես Windows-ի վրա ստանալ macOS Mojave-ի դինամիկ փոխվող էկրանի նկարների էֆեկտը
Ամսաթիվ
Apple-ը վերջերս ներկայացրեց macOS Mojave օպերացիոն համակարգը, որի էկրանի նկարը փոխվում է օրվա ժամից կախված: Այսինքն միևնույն լուսանկարը օրվա ժամից կախված ցուցադրվում է տարբեր լուսավորությամբ: Այս հետաքրքիր էֆեկտը կարելի է ստանալ նաև այլ համակարգերի վրա: Պետք է ընդամենը ունենալ միևնույն նկարը տարբեր լուսավորությամբ և ինչ-որ կերպ այն փոխել օրվա ժամին համընթաց:
Windows-ի կարգավորումներում կա նմանատիպ ֆունկցիա, որպեսզի ընտրված թղթապանակից հաջորդաբար ցուցադրի լուսանկարները, սակայն այս էֆեկտն ամբողջովին անհնար է ստանալ այս տարբերակով, քանի որ Windows-ը այն չի սինխրոնացնում ժամից կախված այլ պարզապես համակարգիչը միացնելու պահից սկսած որոշակի ինտերվալով փոխում է լուսանկարները:
macOS Mojave-ի դինամիկ նկարների էֆեկտը ստանալու համար կա երկու տարբերակ.
1 տարբերակ
GitHub-ի ծրագրավորողներից մեկը գրել է մի պարզ ծրագիր, որը նախատսեված է կոնկրետ այս նպատակի համար: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել WinDynamicDesktop ծրագիրը և աշխատացնելուց ժամային գոտին գրել Yerevan:
Այնուհետև այս ծրագիրն ավտոմատ կներբեռնի macOS Mojave-ի դինամիկ նկարները և ժամային գոտուց ու ժամից կախված կցուցադրի դրանք: Այս ծրագիրը հնարավոր է նաև այնպես կարգավորել, որպեսզի ցուցադրվեն ձեր ընտրած լուսանկարները:
2 տարբերակ
GitHu Windows-ի համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս ժամից կամ շաբաթվա օրվանից կախված փոխել լուսանկարները: Այդպիսի ծրագրերից է Wallpaper Change Scheduler-ը:
Այս ծրագիրը նախորդից տարբերվում է նրանով, որ պետք է առանձին ներբեռնել նկարները և հատ-հատ կարգավորել ժամերն ու դրանց համապատասխան նկարները:
Այ մեթոդի թերությունն այն է, որ ժամային գոտին հաշվի չի առնվում և պարբերաբար պետք է ձեռքով փոխել կարգավորումները (օրինակ ձմեռվա 18:00-ի նկարը չի համապատասխանում ամառվա նույն ժամի նկարին):
1-ին մեթոդում օգտագործվող ֆայլեր
2-րդ մեթդում օգտագործվող ֆայլեր