WWDC միջոցառման ժամանակ Apple ընկերությունը տեղեկացրեց iOS 12-ի թարմացված ARKit 2 գրադարանի մասին, որի միջոցով ծրագրավորողները կարող են իրենց հավելվածներում ներդնել լրացված իրականության տարրեր: Այդ միջոցառման ժամանակ Apple-ը տեղեկացրեց նաև, որ լավացել է օգտատիրոջ դեմքի ճանաչման ֆունկցիան և ավելացել է լեզվի շարժումներին հետևող գործառույթ: Սակայն պարզվում է, որ սա դեռ ամենը չի: Ծրագրավորողներից մեկը iOS 12-ում հայտնաբերել է մի ֆունկցիա, որով հնարավոր է հետևել մարդու աչքերին: Մեթ Մոս անունը ծրագրավորողը օգտագործել է iOS 12-ի այս ֆունկցիան և ստեղծել է փորձնական հավելված,որտեղ կոճակը սեղմելու համար բավական է նայել դրա վրա և թարթել: