Ինչ է iTools ծրագիրը և ինչպես դրանով երգեր ու նկարներ տեղադրել iOS սարքի մեջ

Ամսաթիվ

iTools ծրագիրը հանդիսանում է Apple ընկերության iTunes ծրագրին փոխարինող լավագույն այլընտրանքներից մեկը: Ի տարբերություն iTunes-ի, այս ծրագիրն աշխատում է ավելի արագ, գործողություններն ավելի պարզ են, իսկ ծրագրի ծավալը մի քանի անգամ ավելի քիչ: iTools-ը հնարավորություն է տալիս մի քանի պարզ քայլով համակարգչից iPhone/iPad տեղափոխել ցանկացած երգ, նկար և վիդեո: Ծրագրում կան նաև մի շարք այլ օգտակար ֆունկցիաններ ՝ Apple Airplay, Real-time desktop, ռինգթոնների ստեղծում և այլն: iTools ծրագիրն աշխատում է iTunes–ի դրայվերներով ու որոշ կոմպոնենտներով, այդ պատճառով iTools-ից օգտվելու համար պետք է համակարգչի մեջ ունենաք նաև iTunes-ը:



Եկեք տեսնենք, թե ինչպես iTools-ով երգեր ու նկարներ տեղադրել iOS սարքի մեջ: Հետագայում կանդրադառնամ նաև այս ծրագրի մյուս հնարավորություններին:

1. iTools–ի բացված պատուհանի մեջ բացում ենք Music բաժինը:


2. Այնուհետև բացում ենք Music ենթաբաժինը:


3.Ընտրված երգերը քաշում տեղադրում ենք այս բաժնի մեջ:


iTools-ով լուսանկարներ տեղադրելու համար պետք է կրկնել նույն քայլերը, սակայն Music բաժնի փոխարեն ընտրել Photos բաժինը: 





Լուսանկարները iTools-ով տեղադրելու համար անհրաժեշտ է նաև iOS սարքի մեջ միացված ունենալ համապատասխան հավելվածը:


Հեղինակ՝ Արամ Գրիգորյան

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն