Ինստագրամում ավելացել են խմբակային վիդեոզանգեր, նոր վիդեոէֆեկտներ և թեմատիկ բաժիններ

Ամսաթիվ

Ֆեյսբուքը շարունակում է նոր ֆունկցիաներ ավելացնել Ինստագրամ սոցցանցում և որոշել է այստեղ նույնպես ավելացնել խմբակային վիդեոզանգեր: Այս ֆունկցիան արդեն հասանելի է iOS և Android բոլոր օգտատերերի համար: Վիդեոզանգ կատարելու համար պետք է սեղմել Direct բաժնում հայտնված նոր նշանի վրա: Խմբակային վիդեոզանգին կարող են միաժամանակ մասնակցել 4 օգտատեր: Հնարավորություն կա նաև վիդեոզանգի ընթացքում փոքրացնել խոսակցության էկրանը և շարունակել օգտվել Ինստագրամից: Օգտատերերը կարող են միանալ ընթացիկ վիդեոզանգերին, ինչպես նաև անջատել վիդեոզանգերի հրավերների ծանուցումները:



Ինստագրամի նոր տարբերակում թարմացվել է նաև Explore բաժինը: Այստեղ ավելացել են թեմատիկ Art, Sports, Beauty, Fashion կանալները, ինչպես նաև For You բաժինը, որտեղ ցուցադրվում են այնպիսի գրառումներ, որոնք կարող են հետաքրքրել օգտատիրոջը: Explore բաժնում տեղադրված է նաև հետաքրքիր հեշտեգերի հավաքածու:



Ինստագրամի նոր տարբերակի Stories բաժնում ավելացել են նոր վիդեոէֆեկտներ, որոնք ստեղծվել են Ariana Grande, Buzzfeed, Liza Koshy, Baby Ariel և NBA օգտատերերի կողմից: Նշված էֆեկտներից օգտվելու համար պետք է հետևեք այդ օգտատերերին: 


Սա նշանակում է, որ օգտատերերը կարող են իրենց հետևորդներին առաջարկել իրենց վիդեոէֆեկտները: Կարող եք նաև ընկերների մոտ էֆեկտը նկատելու դեպքում սեղմել «Try It» կոճակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն