Ինստագրամի Story-ներում ավելացել է ֆոնային երաժշտություն ընտրելու հնարավորություն

Ամսաթիվ
Ինստագրամը շարունակում է համալրվել նոր գործիքներով: 24-ժամյա պատմություններ (Story) ստեղծելու ժամանակ օգտատերերն այսուհետ կարող են ավելացնել ֆոնային երաժշտություն: Դա անելու համար անհրաժեշտ է Story-ն նկարելուց հետո ստիկեռների բաժնից ընտրել Music գրությունը, ինչից հետո ընտրել առաջարկվող երգերից մեկը: Հնարավորություն կա նաև արագ անցնել երգի վրայով և ընտրել երգի անհրաժեշտ հատվածը: Story-ներում երգեր ավելացնելու համար կա ևս մեկ տարբերակ: Պետք է Story նկարելուց առաջ ընտրել Music ռեժիմը և ընտրված երաժշտության ներքո նկարել Story-ն: 
Story-ում երգի առկայության դեպքում ցուցադրվելու է այդ երգի մասին ինֆորմացիա (երգչի ու երգի անունը): Story-ներում երգեր տեղադրելու ֆունկցիան տվյալ պահին հասանելի է միայն մի քանի երկրների համար ու շուտով հասանելի կլինի բոլորի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն