Ներկայացվեց նոր ASUS ZenBook Pro նոթբուքը, որի թաչփադը նաև լրացուցիչ էկրան է
Ամսաթիվ
ZenBook Pro UX580-ի վրա կան 2 հատ USB 3.1 Gen 2 Type-C (Thunderbolt 3) և USB 3.1 Gen 2 Type-A բնիկներ: Հասանելի են նաև HDMI, 3,5 մմ ականջակալների և microSD բնիկներ: Նոթբուքի WiFi-ն աշխատում է Wi-Fi 2×2 802.11ac ստանդարտով, իսկ Bluetooth-ը՝ 5.0:
ZenBook Pro UX580-ի գլխավոր նորույթը ստեղնաշարի տակ գտնվող նոր սենսորային թաչփադն է, որը հանդիսանում է նաև 5.5 դյույմանոց անկյունագծով լրացուցիչ էկրան: Այս էկրանը ASUS-ը անվանել է ScreenPad և գրանցել է համանուն ապրանքանիշ, որպեսզի մնացած ընկերությունները չկարողանան օգտագործել այս անունը:
ScreenPad-ի գաղափարը ASUS-ը վերցրել է Apple MacBook Pro նոթբուքներից, որոնց ստեղնաշարի վերևի հատվածում նույնպես տեղադրված է սենսորային փոքր էկրան: ASUS-ի ScreenPad-ը հնարավոր է օգտագործել ինչպես սովորական թաչփադ, այնպես էլ օգտվել հետևյալ ռեժիմներից.
ScreenPad-ի միջոցով հնարավոր է հիմնական էկրանի վրա բացել ծրագրեր:
ScreenPad-ի վրա հնարավոր է ցուցադրել օրացույց, հաշվիչ և ստեղնաշարի թվերի վահանակը:
ScreenPad-ի վրա հնարավոր է նաև ցուցադրել Microsoft Office-ը ու երաժշտությունը կառավարող գործիքներ:
ScreenPad-ը հնարավոր է օգտագործել որպես լրացուցիչ մոնիտոր: Այսինքն կարող եք ScreenPad-ում տեղադրել բացված պատուհաններից մեկը, իսկ հիմնական էկրանում օգտագործել այլ ծրագրեր:
ScreenPad-ում կա ևս մեկ ռեժիմ, որի դեպքում ScreenPad-ի վրա ցուցադրվում են սմարթֆոնի ծանուցումները: Այս ռեժիմը դեռևս գտնվում է պատրաստման փուլում, այդ պատճառով չցուցադրվեց պրեզենտացիայի ժամանակ:
ScreenPad-ն ունի նաև առանձին մենյու, որտեղ հնարավոր է փոխել էկրանի նկարն ու լուսավորությունը, ինչպես նաև կատարել այլ կարգավորումներ:
ScreenPad-ի միջոցով հնարավոր է հիմնական էկրանի վրա բացել ծրագրեր: