Apple-ը ներկայացրեց iOS 12 օպերացիոն համակարգը

Ամսաթիվ

Ծրագրեր մշակողների համար նախատեսված WWDC 2018 համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ցուցադրեց iOS 12-ում տեղ գտած փոփոխությունները: Այս նոր օպերացիոն համակարգում մեծ ուշադրության է արժանացել արագագործության բարձրացման հարցը: Նշվում է, որ iOS 12-ը դառնալու է մինչ այժմ թողարկված ամենարագ iOS համակարգը: Արագագործության բարձրացման շնորհիվ այս համակարգը հնարավոր կլինի տեղադրել նույն սարքերի վրա, որոնց վրա հնարավոր էր տեղադրել iOS 11 (iPhone X, iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone SE, iPhone 5s, 5-րդ և ավելի բարձր սերնդի iPad, iPad mini 2, iPad mini 3, iPad mini 4): Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ կան այս նոր օպերացիոն համակարգում:


Արագագործության զգալի աճ
Հին սմարթֆոնների վրա iOS 12 տեղադրելուց հետո օգտատերերը միանգամից կնկատեն արագագործության աճը. հավելվածները կբացվեն 40% ավելի արագ, ստեղնաշարն աշխատում է 50%-ով արագ, իսկ տեսախցիկը՝ 70%: 


Լրացված  իրականություն (AR)
iOS 12-ում մեծ ուշադրության է արժանացել նաև լրացված իրականության հետ աշխատանքը: Ստեղծվել է ֆայլերի նոր USDZ ֆորմատ, որը թույլ է տալիս աշխատել լրացված իրականության գրաֆիկական օբյեկտների հետ: Հայտնի գրաֆիկական ծրագրերը նույնպես կաշխատեն այս ֆորմատի հետ:


iOS 12-ում լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է չափել իրական աշխարհի օբյեկտների չափսերը: Օրինակ կարող եք սմարթֆոնը պահել սեղանի վրա և տեսնել դրա չափսերը: Ծրագրավորողների համար թարմացվել է նաև ARkit գրադարանը:


Մեմոջի
iOS 12-ում օգտատերերը կարող են ստեղծել իրենց դեմքով անիմացիոն էմոջիներ (անիմոջի): Այդպիսի էմոջիները կոչվում են մեմոջիներ: 

iOS 12-ում հայտնվել են նաև անիմոջիների մի քանի նոր կերպարներ: Անիմոջիներն ավելի լավ են հետևում օգտատիրոջ շարժումներին (ավելացել է լեզվի շարժումները):


Լուսանկարների հավելված
iOS 12-ում զգալի բարելավվել է Photos հավելվածը: Դրա մեջ ներդրվել է օբյեկտների որոնման գործառույթ: Ավելացել է նոր «For you» բաժին, որտեղ արհեստական ինտելեկտի շնորհիվ ցուցադրվում են տվյալ պահին օգտատիրոջը հետաքրքրող լուսանկարները:


Siri
iOS 12-ում փոփոխություններից անմասն չի մնացել նաև Siri ձայնային օգնականը. բարելավվել է Siri-ի ինտեգրումը այլ հավելվածների ու ծառայությունների հետ: Siri-ում ավելացել է նաև ենթադրությունների գործառույթ: Siri Shortcut նոր գործառույթի շնորհիվ հնարավոր է նաև ստեղծել ավտոմատացված հրամաններ:


FaceTime
FaceTime-ում ավելացել է խմբակային վիդեզանգեր կատարելու հնարավորություն: Վիդեոզանգին կարող են մասնակցել մինչև 32 օգտատեր: Տվյալ պահին խոսացող օգտատիրոջ դեմքը ցուցադրվում է մեծ չափսերով: Օգտատերերը կարող են նաև իրենց դեմքի փոխարեն օգտագործել մեմոջիներ:
Ժամանակի կառավարում
iOS 12-ում ավելացել է հավելվածների օգտագործման ժամանակի սահմանափակման գործառույթ, որի միջոցով օգտատերերը կարող են տեսնել, թե որ հավելվածների վրա են շատ ժամանակ ծախսում և սահմանափակեն այդ հավելվածների օգտագործումը:


Օրինակ կարող եք օրական մեկ ժամ օգտվել Instagram-ից: Այս գործառույթից կարող են օգտվել նաև ծնողները և սահմանափակեն իրենց երեխաների ժամանակը:


Այլ փոփոխություններ
Թարմացվել են «News» և այլ ներքին հավելվածները: iBooks հավելվածը վերանվանվել է Apple Books: Ավելացել է ծանուցումների խմբավորման գործառույթ: «Do not disturb» ռեժիմն այժմ ոչ միայն անջատում է ծանուցումների ձայնը, այլև օգտատիրոջը չի ցուցադրում ծանուցումները:


iOS 12-ի բետա տարբերակն արդեն հասանելի է ծրագրավորողների համար: Վերջնական տարբերակը հասանելի կլինի այս տարվա աշնանը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն