Ինչպես տեղադրել Windows 10-ի գարնանային թարմացումը՝ Spring Creators Update-ը

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը մի քանի ամիս առաջ ներկայացրեց Windows 10-ի աշնանային թարմացումը, որտեղ տեղ էին գտել մի շարք կարևոր փոփոխություններ: Վերջերս օգտատերերին հասանելի դարձավ նաև գարնանային թարմացումը, որը կոչվում է Windows 10 Spring Creators Update: Այս թարմացումը շաբաթներ առաջ արդեն հասանելի էր Windows Insider Program ծրագրի շրջանակներում, իսկ հիմա այն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել և աշխատեցնել թարմացման ծրագիրը:



Այս թարմացման առանցքային փոփոխություններից մեկը Timeline-ի ավելացումն է, որտեղ ցուցադրվում է այլ սարքերի վրա կիսատ թողած աշխատանքներն ու ծրագրերը և թույլ է տալիս շարունակել աշխատանքը:


Նոր թարմացումը ներառում է Fluent Design ինտերֆեյսի տարրեր: Այս թարմացման մեջ բարելավվել են Microsoft Edge, Cortana ծրագրերը, ավելացել են նոր կարգավորումներ Settings բաժնում, հնարավոր է հեշտ ու պարզ քայլերով ֆայլեր փոխանակել մոտակայքում գտնվող այլ համակարգիչների, տեղադրել տառատեսակներ Windows Store-ից, համակարգ մուտք գործելու նոր գործիքներով, կարգավորել թարմացումների ինտերնետ տրաֆիկը և այլն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն