Google Maps-ի Street View-ում շուտով կհայտնվեն լրացված իրականության (AR) տարրեր


Google I/O ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը ցուցադրեց Google Maps ծառայության մի քանի նոր հնարավորություններ: Դրանցից մեկը՝ Google Maps-ի Street View-ում լրացված իրականության տարրերի հայտնվելն է: Այսինքն, կարող եք հեռախոսը պահել ճանապարհի վրա և լրացված իրականության միջոցով տեսնել նշանակետի ուղղությունը ցուցադրող սլաքները:

Google-ը նախատեսում է նաև լրացված իրականությունում ավելացնել կենդանիներ, որոնք նույնպես ցույց կտան ճանապարհը: