Google-ը Անդրոիդի Gboard ստեղնաշարում ավելացրել է Մորզեի այբուբենը

Ամսաթիվ

Google IO միջոցառման ժամանակ Google-ը տեղեկացրեց Gboard ստեղնաշարում ավելացված Մորզեի այբուբենի մասին: Այն արդեն հասանելի է Gboard-ի բետա տարբերակում: Այս նորույթը հայտնելու ժամանակ Google-ը ներկայացրեց մի կարճ տեսանյութ, որտեղ ցուցադրվում է մի սարք, որը հետևում է հաշմանդամ մարդու գլխի շարժումներին և այն փոխակերպում է Մորզեի կոդի: Այդ սարքի հեղինակը նաև աջակցել է Gboard-ում Մորզեի այբուբենի ներդրման գործում:


Gboard ստեղնաշարում հայտնված Մորզեի ռեժիմը փոխարինում է ստեղնաշարը երկու շերտերով, որտեղ տեղադրված են կարճ և երկար ազդանշաններ ուղարկող նշանները: Իսկ ստեղնաշարի վերևի հատվածում ցուցադրվում են հուշումներն ու լրացումները: Gboard-ի բետա տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն