Google Assistant-ն արդեն կարող է օգտատիրոջ փոխարեն զանգել և ռեստորանում սեղան ամրագրել

Ամսաթիվ

Google IO 2018 ամենամյա միջոցառման ժամանակ Google ընկերությունը ներկայացրեց Google Assistant-ի նոր հնարավորությունները: Շուտով Assistant-ն ունակ կլինի օգտատիրոջ փոխարեն ինքնուրույն զանգեր կատարել: Այսինքն, երբ օգտատերը պահանջում է իրեն գրանցել բժշկի մոտ կամ ռեստորանում սեղան ամրագրել, ապա Google Assistant-ն ավտոմատ զանգում է համապատասխան վայրը և երկար-բարակ զրուցելով կատարում տիրոջ հրամանը :) 


Սա իրոք կարելի է արդեն շատ մեծ ձեռքբերում համարել վիրտուալ օգնականների բնագավառում, քանի որ հեռախոսի մյուս կողմում գտնվող մարդը դժվար թե տարբերի, որ խոսում է ռոբոտի հետ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն