Fortnite խաղում հայտնվել է առաջին «տրանսպորտը»՝ սուպերմարկետի անվասայլակը


Հիշեցնեմ, որ նմանատիպ PUBG խաղում օգտատերերն հնարավորություն ունեն օգտվել մոտոցիկլետից, ավտոմեքենայից և նույնիսկ նամակներից, իսկ ահա Fortnite-ում օգտատերերը կարող են միայն քայլել կամ վազել:

Անվասայլակները տեղադրված են խաղի քարտեզի տարբեր կետերում և դրանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերերից մեկը կարող է նստել դրա վրա և կրակել մրցակիցներին, իսկ մյուսը՝ վարել անվասայլակը:
Fortnite խաղի նոր թարմացման մեջ տեղ գտած բոլոր փոփոխությունները կարող եք տեսնել այստեղ: