Ինչպես օգտվել Chrome-ում թաքնված գաղտնաբառեր գեներացնող գործիքից

Ամսաթիվ

Ինտերնետ կայքերում գրանցվելուց հաճախ կարիք է լինում մտածել ու գրել ապահով գաղտնաբառ: Google Chrome-ը որոշել է այս հարցում օգնել օգտատերերին և ստեղծել է մի թաքուն գործիք, որն ինքնուրույն գեներացնում է գաղտնաբառը և այն պահպանում Chrome-ի մեջ՝ հետագայում այդ կայքում ավտոմատ գաղտնաբառը հավաքելու և մուտք կատարելու համար: Այդ գործիքն ակտիվացնելու համար պետք է այն միացնել Chrome-ի փորձնական ֆունկցիաների ցանկում:

1.Chrome-ում բացեք chrome://flags/#enable-password-generation էջը:

2. Միացրեք համապատասխան կարգավորումը:

3. Ռեստարտ արեք Chrome-ը:


Այս քայլերից հետո կարող եք այցելել այնպիսի կայք, որտեղ պահանջվում է գրանցվել և գաղտնաբառի դաշտում աջ քլիք արեք ու սեղմեք Generate Passwords կոճակը: 

Chrome-ը կգեներացնի գաղտնաբառը և այն ընտրելու դեպքում ավտոմատ կլրացնի ու կպահպանի:

Նշեմ, որ սա փորձնական գործիք է, և դեռևս պարզ չի, թե ինչ ճակատագրի կարժանանա հետագայում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն